Jump to content

Վիկտոր Տատարինցև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիկտոր Տատարինցև
 
Կրթություն՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Մասնագիտություն՝ դիվանագետ և դեսպան
Ծննդյան օր հոկտեմբերի 23, 1954(1954-10-23) (70 տարեկան)
 
Պարգևներ
Պատվո շքանշան և Բարեկամության շքանշան

Վիկտոր Տատարինցև (ռուս.՝ Ви́ктор Ива́нович Тата́ринцев, հոկտեմբերի 23, 1954(1954-10-23)), ռուսական դիվանագետ։

Ավարտել է ԽՍՀՄ ԱԳՆ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը (1980)։ Դիվանագիտական գործունեությամբ սկսել է զբաղվել 1980 թվականից։

  • 1980-1986 թվականներին՝ Շվեդիայում ԽՍՀՄ դեսպանատան աշխատակից։
  • 1986-1990 թվականներին՝ ԽՍՀՄ ԱԳՆ Երկրորդ եվրոպական բաժնի երկրորդ քարտուղար։
  • 1990-1994 թվականներին՝ Շվեդիայում ԽՍՀՄ դեսպանության առաջին քարտուղար, Շվեդիայում Ռուսաստանի դեսպանատան մշակույթի կցորդ։
  • 1994-1997 թվականներին՝ Ռուսաստանի ԱԳՆ Երկրորդ եվրոպական դեպարտամենտի տնօրենի տեղակալ, բաժնի վարիչ, ավագ խորհրդական։
  • 1997-2002 թվականներին՝ Շվեդիայում Ռուսաստանի դեսպանատան խորհրդական-դեսպանորդ։
  • 2002-2006 թվականներին՝ Ռուսաստանի ԱԳՆ Երկրորդ եվրոպական դեպարտամենտի փոխտնօրեն։
  • 2005 թվականի մարտից-2006 թվականի մայիսը՝ Ռուսաստանի ԱԳՆ Երկրորդ եվրոպական դեպարտամենտի տնօրենի պաշտոնակատար։
  • 2006 թվականի ապրիլի 17-ից-2010 թվականի հունվարի 18-ը՝ Իսլանդիայում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[1][2]։
  • 2010 թվականի փետրվարի 24-ից-2014 թվականի մայիսը՝ Ռուսաստանի ԱԳՆ Երկրորդ եվրոպական դեպարտամենտի տնօրեն։

2014 թվականի մայիսի 7-ից՝ Շվեդիայում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[3]։

  • Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պատվավոր աշխատակից։
  • Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պատվոգիր
  • Պատվո շքանշան (2012 թվականի փետրվարի 10)՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական կուրսի իրականացման գործում ունեցած մեծ ավանդի և երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար[4]։

Դիվանագիտական աստիճան

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2-րդ դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2002 թվականի հունվարի 15)[5]
  • 1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2006 թվականի փետրվարի 14)[6]
  • Արտակարգ և լիազոր դեսպան (2012 թվականի հուլիսի 16)[7]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Указ Президента Российской Федерации от 17.04.2006 № 379 «О назначении Татаринцева В. И. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Республике Исландии»
  2. Указ Президента Российской Федерации от 18.01.2010 № 78 «О Татаринцеве В. И.»
  3. Указ Президента Российской Федерации от 07.05.2014 № 307 «О назначении Татаринцева В. И. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Королевстве Швеция»
  4. Указ Президента Российской Федерации от 10.02.2012 № 160 «О награждении государственными наградами Российской Федерации» Արխիվացված 2013-09-21 Wayback Machine
  5. Указ Президента Российской Федерации от 15.01.2002 г. № 56 "О присвоении дипломатических рангов"
  6. Указ Президента Российской Федерации от 14.02.2006 г. № 106 "О присвоении дипломатических рангов"
  7. Указ Президента Российской Федерации от 16.07.2012 г. № 1013 "О присвоении Татаринцеву В.И. дипломатического ранга Чрезвычайного и Полномочного Посла"

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]